Սուբվենցիոն ծրագրեր
Պետական բյուջեի առանձին հոդվածներով պլանավորվող և համայնքներին տրամադրվող պաշտոնական դրամաշնորհներ
Սուբվենցիաները համայնքների ընթացիկ և կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային, անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ են, որոնք ՏԻՄ-երի կողմից ըստ նպատակի չիրացվելու դեպքում ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե։
Նախքան սուբվենցիաների տրամադրումը, պետական կառավարման մարմինները, (ի դեմս տարածքային կառավարման մարմինների) և ՏԻՄ-երը համատեղ քննարկում են համայնքի հիմնախնդիրները, ճշտում դրանց առաջնահերթություններն ու ֆինանսավորման անհրաժեշտությունը, որից հետո միայն այդ գումարներն արտացոլվում են պետական բյուջեում։

1
Համայնքների ղեկավարները ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով տվյալ տարվա բյուջետային գործընթացը սկսելու ժամանակ սուբվենցիայի ստացման ծրագրային հայտերը ներկայացնում են համապատասխան մարզպետին, իսկ Երևանի քաղաքապետը` համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և ՀՀ ՏԿԶՆ։
2
Սուբվենցիայի ծրագրային հայտերը մարզպետարանում քննարկվելուց և ամփոփվելուց հետո ներկայացվում են համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ և ՀՀ ՏԿԶՆ` քննարկման:
3
Քննարկման արդյունքների հիման վրա դրական եզրակացություն տալու դեպքում պետական կառավարման մարմինները ոլորտի գծով տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային հատկացումների ընդհանուր չափաքանակների սահմաններում դրանք ներառում են առաջիկա տարվա իրենց բյուջետային ֆինանսավորման հայտերում և համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ՏԿԶՆ (Երևան քաղաքի գծով` Երևանի քաղաքապետարան)։





Պետությունը համայնքներին սուբվենցիաներ տրամադրում է նաև համաֆինանսավորման կարգով, այսինքն՝ սուբվենցիա տրամադրելիս սահմանվում է, որ ծրագրի իրականացմանը համայնքը նույնպես պետք է ունենա ֆինանսական, նյութական կամ աշխատանքային որոշակի մասնակցություն։ Բացի ՀՀ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաներից, համայնքները կարող են պետական բյուջեից ստանալ նաև տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ։
Սուբվենցիայի ծրագրային ոլորտներն են․

• Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում/ ասֆալտապատում
• Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում
• Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում
• Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում
• Վերականգնվող էներգետիկա, այդ թվում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում
• Բնակավայրերի գազաֆիկացում
• Մանկապարտեզների կառուցում, վերակառուցում/նորոգում
• Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում
• Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում
• Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում
• Մեքենասարքավորումների ձեռքբերում
• Աղբավայրերի բարեկարգում կամ փակում
Գորիս համայնքում իրականացված սուբվենցոն ծրագրերին ծանոթանալու համար օգտագործեք ստորև նշված նույնանուն կոճակը ․․․
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website