ՋՐԱՅԻՆ թնջուկ
Տաթև համայնքի բյուջեից տարեկան 5-6 միլիոն դրամ ծախսվում է ` Շինուհայր, Խոտ, Հարժիս և Հալիձոր բնակավայրերում ջրամատակարարում ապահովող հինգ բանվորի աշխատավարձ վճարելու համար, թեև նշված բնակավայրերի ջրամատակարարման համակարգը տնօրինում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։


»
Մուրադ Սիմոնյանի խոսքով առանց այն էլ ոչ մեծ եկամուտ ունեցող համայնքի համար տարեկան մոտ վեց միլիոն դրամը բյուջեի եկամուտների ապահովման լուրջ խնդիր է։ Հարցի լուծման համար դիմել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, սակայն արդյունքի չեն հասել։

Մուրադ Սիմոնյան
Տաթև համայնքի ղեկավար
Տեղ խոշորացված համայնքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Քարաշեն բնակավայրերում ևս ջրամատակարարումը ապահովում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։
Համայնքի ղեկավարը նշում է, որ ջրագծերի միասնական կառավարման ձևը կիրառելի տարբերակ է, բայց առայժմ անարդյունավետ է։
Համայնքապետարանը ընկերությանն աջակցում է վթարների վերացմանը, քանի որ ջրամատակարարող ընկերությունը հաճախ պատճառաբանում է, որ ներքին ցանցը իրենց է փոխանցվել անսարք վիճակում, ինչպես նաև ապահովված չեն տեխնիկական միջոցներով։

Այն որ կան թերացումներ «Վեոլիա ՓԲԸ»-ի աշխատանքներում, դա կփաստեն նաև համայնքի բնակիչները։
Գորիս համայնքում խնդիրներ առաջանում են ներքին ցանցի, մասնավորապես, խողովակների վատ վիճակի պաճառով։ Օրինակ՝ ճանապարհաշինության ոլորտում, ջրագծերի փոփոխման համար ճանապարհներ են քանդում, ու դրանից հետո վերականգնում ուշացումով․ կամ էլ համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներից հետո խողովակներ են պայթում ու ստիպված պետք է նորից քանդել։ Դրա համար համայնքի ղեկավարն առաջարկել է համատեղ իրականացնել շինարարական ու ջրագծերը փոխելու աշխատաքները։
Խնդիրները գլոբալ են, բայց հույս ունենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի բարեխիղճ աշխատանքի և համայնքապետարանի վերահսկողության միջոցով՝ կլուծվեն։

Մենուա Հովսեփյան
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ
2022-2023 թվականներին նախատեսվում են մեծ ներդրումներ

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արևելյան» ՏՏ Գորիս տեղամասի շահագործման պետ Անդրանիկ Բաղդասարյանի կարծիքով մեկ օպերատորի միջոցով կառավարումն ավելի ճիշտ է և արդյունավետ։ Ջրամատակարարման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են ժամանակ և մեծ ներդրումներ։ Անցած տարվա համեմատությամբ կա զգալի տարբերություն, օրինակ՝ 2017-2018թթ․ ամառվա ջրամատակարարման համեմատությամբ 2019թ-ի ամռանը Գորիսում և ինը այլ բնակավայրերում ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարում։ Խնդիրները առավելապես կապված են խողովակների վատ վիճակի հետ։ Ոչ վաղ ապագայում՝ նախատեսվում է առավել մեծ չափի ներդրումներ, ինչը հնարավորություն կտա էլ բարելավել ջրամատակարարման որակը։



Անդրանիկ Բաղդասարյան
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արևելյան» ՏՏ Գորիս տեղամասի շահագործման պետ

Գորիս համայնքի 2013թ․-ի մայիսի 24-ին կայացած ավագանու N 20-Ա որոշմամբ Գորիսի համայնքային սեփականություն հանդիսացող մատակարարվող խմելու ջրի ու կոյուղու համակարգերը՝ համապատասխանաբար 3.658.500 և 1.418.700 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժողությամբ մինչև 2035թ. հուլիսի 1-ը Կառավարության կողմից հաստատված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» պայամանագրով հանձնվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին:

2016թ-ի մայիսի 23-ին կայացած ավագանու նիստում N 26-Ա որոշման համաձայն սեփականության իրավունքով անհատույց «Հայջրկմուղկոյուղի» ՓԲԸ-ին հանձնվել է Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքը և ուժը կորցրած ճանաչվել 2013թ․-ի մայիսի 24-ին կայացած ավագանու N 20-Ա որոշումը: Կառավարության որոշումն՝ այստեղ:
Այդ շրջանում ՀՀ-ում ջրամատակարարումն իրականացվել է երեք մասնավոր օպերատորների կողմից
1
«Սաուղ» ընկերություն
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ
2
Վեոլիա Գրուպը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն
«Երեւան Ջուր» ՓԲԸ
3
«Էմ-Վի-Վի Դեկոն», «Էմ-Վի-Վի էներջի» «Էյ-Ի-Ջի Սերվիս» եւ «Սաուղ» ընկերությունների կոնսորցիում
«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ներ

Գորիս, Տեղ, Տաթև համայքների խմելու ջրի, նաև Գորիս համայնքի կոյուղու ցանցի սպասարկման ու ծառայությունների մատուցման գործառույթն իրականացրել է «Սաուղ» ընկերությունը՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցով։

»
2016թ.-ի հոկտեմբերի 27-ի կառավարության որոշմամբ հավանության է տրվել «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ - ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» Փակ Բաժնետիրական Ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային հակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի շրջանակում անցկացված գնման ընթացակարգի հաղթող ճանաչված «Վեոլիա Օ ԿոմպանիԺեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերությանը (Վեոլիա Գրուպ), որը 2006-2016թթ. կառավարել է մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին՝ ի դեմս Երեւան Ջուր ՓԲԸ-ի։ Հաղթող ճանաչվելով ՀՀ Կառավարության հայտարարած միջազգային մրցույթում, իրավունք ստացավ կառավարել արդեն հանրապետության ջրմուղ-կոյուղու բոլոր համակարգերը:
Ծրագրի իրականացման նպատակով Վեոլիա Գրուպի կողմից հիմնադրվեց Վեոլիա Ջուր ՓԲԸ, որը 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ Վարձակալության պայմանագրով 2017թ. հունվարի 1-ից, 15-ամյա ժամկետով՝ մինչև 2031թ.-ի դեկտեմբերի 21-ը ստանձնեց միասնական օպերատորի պարտականությունները, դեկտեմբերի 9-ին ստանալով լիցենզիա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող Սյունիք մարզի բնակավայրերի ջրամատակարարման գրաֆիկը՝ նախատեսված առաջիկա ամիսների համար ներկայացնում ենք ստորև․
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website